Մենք պարտավոր ենք արմատախիլ անել ֆեյքերին մեր կյանքից, առաջին հերթին ֆեյք հայրենասերներին, ֆեյք ազգայնականներին, ֆեյք պայքարիստներին. Դանիելյան

 

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է.

«Արցախի ժողովուրդը օրենքի տառին համապատասխան ինքնորոշվել է և ցանկություն է արտահայտել միանալ Հայաստանին: Ադրբեջանը հարձակվել և պարտվել է: Սկսել են բանակցություններ խաղաղությանը հասնելու նպատակով: Բանակցային սկզբունքներից մեկն էր ուժի կիրառման սպառնալիքի բացառումը: Ադրբեջանը այդ սկզբունքը խախտել է և զավթել է Արցախի Հանրապետության տարածքը:

Վերջ: Ինձ հետաքրքրող ուրիշ ոչմի բան գոյություն չունի: Ու այո, մենք պլանավորում ենք քրեականացնել այս օրակարգի մերժումը: Սա պետք է հստակ գիտակցեն Հայաստանի արտաքին քաղաքական «գործընկերները» և տարատեսակ քաղաքական կառույցների շղարշի ներքո հանդես եկող այդ գործընկերների տեղական գործակալները: Եկել է տեղեկատվական դաշտը կենացներով և անբովանդակ ակցիաներով լցնելուն վերջ դնելու ժամանակը:

Դու կամ նպաստում ես հայկականության օրենքի ընդունմանը կամ դեմ ես դրան: Մենք պարտավոր ենք արմատախիլ անել ֆեյքերին մեր կյանքից, առաջին հերթին ֆեյք հայրենասերներին, ֆեյք ազգայնականներին, ֆեյք պայքարիստներին:

Այսօր, քիչ անց կհրապարակվի հայկականույթան օրենքի մեր տեսլականը իր հիմնավորումներով»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով