Մենք երկու խումբ խնդիրներ ունենք՝ լրջորեն խախտվել են մեր բնակիչների իրավունքները, մարդիկ զրկվել են արոտավայրերից, սեփական հողատարածքներից.Թաթոյան

Ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են մեր սահմաններում, Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ՝ պատերազմի սպառնալիքի, ուժի սպառնալիքի ներքո։ Միջազգային իրավունքի տեսանկյունից սա ամբողջությամբ զրկում է նրանց ներկայությունն այստեղ։ ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ներքին Հանդի դպրոցը թշնամու դիրքերից 500 մետրի վրա է գտնվում։ Մենք երկու խումբ խնդիրներ ունենք՝ լրջորեն խախտվել են մեր բնակիչների իրավունքները, մարդիկ զրկվել են արոտավայրերից, սեփական հողատարածքներից։ Մարդիկ, ունենալով կադաստրային փաստաթղթեր չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից»,-ասաց Արման Թաթոյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ Գեղարքունիքի մարզում կա հողատարածք, որը 200 հա չափով հատկացվել է ՀՀ կառավարության որոշմամբ, բայց 75 հա չափով ներկա են ադրբեջանական զինված ուժերը, որի պատճառով մարդիկ թե՛ բիզնեսը չեն կարողանում օգտագործե, թե՛ արոտավայրերից են զրկվել։

Բացի այդ լրջորեն վտանգված են մարդու կյանքի իրավունքը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը. «Նկատի ունեմ ադրբեջանական կրակոցները, որոք պարբերաբար արձակում են հայկական գյուղերի հարևանությամբ։ Կարծիքներ են հնչում, որ այդ կրակոցներն անկանոն են։ Սկզբունքորեն համաձայն չեմ դրա հետ։ Ի՞նչ է նշանակում անկանոն են։ Ո՞վ որոշեց կանոնավորն ու անկանոնը, հետևաբար ինձ համար ցանկացած կրակոց է անընդունելի։ Կամ ասում են՝ օդ են կրակում։ Դա էլ ինձ համար նշանակություն չունի, մեր գյուղացին պետք է նստի ու որոշի օդ են կրակում կամ գյուղի ուղղությամբ են կրակում, որ հանգիստ քնի՞»,-նշեց Արման Թաթոյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով