Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում ընդգրկված է 2 հարց

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Օրակարգում ընդգրկված է երկու հարց: Պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նիստը նախաձեռնող պատգամավորներն առաջարկում են օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ՝ դրանց ընդունումից 24 ժամվա ընթացքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով