Մեղրիի քաղաքապետին կարող են կալանավորել

 

ArmLur.am-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ այսօր իրավապահները կկալանավորեն Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին: Տեղեկությունը փորձեցինք պարզել վերջինիս պաշտպան Գայանե Պապոյանից: Վերջինս հայտնեց, որ տեղեկություն չունեն եւ առհասարակ տեղյակ չեն, թե ինչ քրեական գործով են նրան հրավիրել Քննչական կոմիտե:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մասնավորապես, ArmLur.am-ն հայտնել է, որ Սյունիքի մարզի Ագարակի համայնքապետարանում համայնքին պատանող հողատարածքների վարձակալության և ենթավարձակալության հանձնման գործընթացներում թույլ տրված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ 2020. մայիսի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2008թ. նոյեմբերի 13-ից Ագարակ համայնքի, ապա 2016թ․սեպտեմբերի 24-ից Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար հանդիսացող Մ. Զ.-ն, տեղյակ լինելով վարձակալության վճարը բազմակի անգամ գերազանցող գումարի դիմաց նշված հողատարածքը ոչ իր գործառնական նշանակությամբ՝ որպես կապի օբյեկտի հող, բջջային կայանի տեղակայման նպատակով օգտագործվելու մասին, օրենսդրությամբ նախատեսված՝ ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու կամ վերացնելու իր լիազորությունն իրացնելու, մասնավորապես՝ համայնքի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագիրը միակողմանի խզելու փոխարեն 2009 թվականի ապրիլի 1- ին համայնքի անունից քաղաքացու հետ կնքվել է համաձայանագիր, որի համաձայն վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը փոփոխվել և տարեկան 18000 դրամի փոխարեն սահմանվել է 300000 ՀՀ դրամ: Իսկ
2011թ․ հուլիսի 27-ին, կրկին օրենսդրության պահանջը կատարելու փոխարեն, իր կողմից կայացված որոշմամբ նրան տուգանվել է ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու պարտավորությունը խախտելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Մանրամասն`armlur.am  կայքում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով