Մեղրիի համայնքապետը կձերբակալվի

 

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ Զաքարյանին ձերբակալում են խուլիգանության կասկածանքով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սա իշխանության ռեպրեսիվ մեքենայի աշխատանքի արդյունքն է, որով փորձում են մեր ոգին կոտրել։ Այսօր ժամը 18։30-ին հանրահավաք ենք հրավիրում Արամ Մանուկյան արձանի հարևանությամբ, որտեղ կորոշենք մեր հետագա անելիքները»,-ասաց Վահե Հակոբյանը։
Անդրադառնալով Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանի բերման ենթարկման կադրերին, Վահե Հակոբյանը նշեց, որ նա երեք պատերազմի մասնակից է. «Վերջին պատերազմի ժամանակ խրամատից դուրս չի եկել, տուն չի գնացել։ Առողջական լուրջ խնդիրներ ունի։ Այս տականքները սա չեն մարսելու»,-նշեց Վահե Հակոբյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով