Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոնն է նժույգ թափերում

 

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր նժույգ թափերի վարժությունում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շվեյցարական Բազել քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը:

Արթուր Դավթյանը այս վարժությունում ստացավ 14.266 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանից Նիկտա Նագորնին, ով հավաքեց 14.266 միավոր, իսկ եռյակը եզրափակեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջո Ֆրասերը` 14.066 միավոր: Գագիկ Խարիկյանը միայն 4-րդն է: Քիչ ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, նորից Արթուր Դավթյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով