Մարդկանց վրա սուտ հոդվածներ գրողը… Գարիկ Ուրումյան

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ  Ուրումյանը   գրում է.

«Այնքան գրեց, որ այդ կեղծիքներով եկավ հասավ վարչապետ, բայց մինչ օրս չհասկացավ, որ երկրի ղեկավար լինելը դա նույն բանը չէ, ի’նչ լրագրող լինելը, որ մարդկանց վրա գործ կարելով երկիրը չես զարգացնի, հերոսներին զրպարտելով հայրենի հողերը չես պահի ու պահպանի, մարդկանց կեղծիքներ ներարկելով տնտեսությունը չի զարգանա, և միջազգային հարաբերությունները չեն լավանա։
Նիկոլ դու այդպես էլ լրագրողից չդարձար ղեկավար։ Ներաշխարհդ փոխել չկարողացար։ Միջազգային վատ հարաբերություններ, ներքին վատ հարաբերություններ ստեղծեցիր։
Քո գլխավորությամբ անպատասխանատու քայլերով` այսօր երկիրս շա’տ ծանր վիճակում է գտնվում, որի պատասխանատուն դու’ ես։
Քեզ միայն մնում է գնաս վերջնականապես` կարևորը անցնցում»,-գրել  է Ուրումյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով