Մահացել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը

Արամ Ավետիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Լավագույն տղերքը հեռանում են..․ Այսօր գնաց իր նահատակված զինակիցներին միանալու Արցախյան առաջին պատերազմի ամենաառաջին և ամենաառանցքային հրամանատարներից մեկը՝ աղվանական, ապա «Լեգեոն» ջոկատի հրամանատար, 44 օրյա պատերազմի ժամանակ հարավային ուղղություններից մեկի հրամանատար, իմ ամենահին մարտական ընկերը՝

ՍՄԲԱՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ։

Դժվար է պատկերացնել, որ առօրյա կյանքին ու ամենածանր մարտին նույն՝ պատանեկան խանդավառությամբ նայող մարտընկերս այլևս չկա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ եղբայր»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով