Լիբանանի արտգործնախարարի նամակը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ.ԱԳՆ

Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Շարբել Ուեհբին նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ՝ իր պետության և ժողովրդի համերաշխությունը հայտնելով Հայաստանին և աշխարհասփյուռ հայությանը:
Նամակում, մասնավորապես, ասվում է. «Քանի որ դուք եք հայ դատի կրողը և պահպանում եք այն ապագա սերունդների գիտակցության մեջ, վստահ եղեք, որ կարող եք մշտապես ապավինել Լիբանանի բարեկամությանն ու աջակցությանը, ինչպես նաև մեր ժողովուրդների համերաշխությանը: Ապրիլի 24-ին եկեք հիշենք, որ անարդարությունը երբեք տևական չէ, ոչ էլանպատժելիությունը՝ հավերժ»:
Լիբանանի ԱԳ և արտագաղթյալների նախարարն ընդգծել է նաև, որ «պատմական այս հանցագործությունը ցավալի և ողբերգական դաս է՝ այլևս երբեք թույլ չտալու դրա կրկնությունը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով