Կրկնում եմ. բանակցողը ռուսներն են և հենց ՀՀ իշխանություններն են ռուսներին պատվիրակել այդ հարցով զբաղվելու

Մեր հիշողությունը մի տեսակ ադապտացվել է արդեն «Երկիր ՀԺ» 24-ժամյա շրջափուլին, արագ ամեն ինչ մոռանում ենք, հետո զարմանում ու վրդովվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ  Կարեն Վրթանեսյանը:

«Օրինակ՝ ԵԽԽՎ-ում ռուսների քվեարկության վերաբերյալ մի փաստ հիշեցնեմ, որը կարծես թե մոռացել են բոլորը. ՀՀ իշխանությունները հրաժարվել են գերիների հարցով Ադրբեջանի հետ բանակցելուց և այդ խնդրի լուծման պատասխանատվությունը հանձնել ռուսական կողմին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռուսներն են բանակցում մեր գերիների վերադարձի համար։

Հիմա հարց. գերիների խնդիրը ԵԽԽՎ-ում բարձրացնելը արդյոք ռուսական կողմի հետ նախօրոք համաձայնեցվա՞ծ է եղել։

Կրկնում եմ. բանակցողը ռուսներն են և հենց ՀՀ իշխանություններն են ռուսներին պատվիրակել այդ հարցով զբաղվելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին»,- գրել է Վրթանեսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով