Կոսովոյում հայ խաղաղապահները մասնակցել են վարժանքների

 

Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայկական զորախումբը ապրիլի 20-ից 22-ը կազմակերպել և իրականացրել է վարժանքներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մշակված սցենարի համաձայն՝ պահպանվող օբյեկտը ենթարկվել է զինված հարձակման: «Տագնապ» ազդանշանովգործողության է անցել անմիջական արձագանքման խումբը: Խաղաղապահները դիրքավորվել են հատկացված կետերում, իրականացրել դիտարկման և անվտանգության ապահովման միջոցառումներ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարժանքներին հրավիրվել են Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող KFOR գործողության մասնակից պետությունների ներկայացուցիչներ։ Վերադաս հրամանատարությունը բարձր գնահատական է տվել հայ խաղաղապահների գործողություններին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով