Կոմկուսը ընտրությունների վերաբերյալ որոշում դեռ չունի.«Իրավունք»

««Իրավունքի» հետ զրույցում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանն ասաց, որ այս պահին դեռևս կուսակցության ղեկավար մարմինը որոշում չունի՝ արտահերթ խորհրդարա­նական ընտրություններին մասնակցու­թյան վերաբերյալ:

– Իհարկե, միշտ մեր կուսակցությու­նը մասնակցել է ընտրություններին առանձին, բայց այս պահին ոչ մի որո­շում չունենք: Ըստ իրադարձություննե­րի զարգացման՝ կհայտնենք մեր դիրքո­րոշումը: Դեռևս կա միայն վարչապետի հրաժարականի հայտարարությունը, ՀՀ նախագահը հրաման չի ստորագրել՝ արտահերթ խորհրդարանական ընտ­րությունների անցկացման մասին, ոչ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժո­ղովն է հայտարարությամբ հանդես եկել: Ընթացակարգ կա՝ հրաժարակա­նից հետո, վարչապետը երկու անգամ պետք է չընտրվի և այլն, այնպես որ, մինչև այդ, դեռ ժամանակ կա որոշում կայացնելու համար»,-գրում է թերթը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով