Կնոջն սպանելու համար ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց ընտրվել՝ կալանավորումը

 

2021թ. ապրիլի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ամուսինների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ ամուսինը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել կնոջ կրծքավանդակին և որովայնին, այնուհետև՝ դիմել փախուստի: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2021թ. ապրիլի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ամուսինների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ ամուսինը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել կնոջ կրծքավանդակին և որովայնին, այնուհետև՝ դիմել փախուստի:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով