Կիսակառույց ջրամբարի պատմությունը.«Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի ռազմավարական ջրային պաշարները 1672 մլն խմ են, ազգային ջրային պաշարը՝ 35․855,6 մլն խմ։ Հայաստանում տարեկան վերականգնվող ջրային ռեսուրսները 9049 մլն խմ են, այդ թվում` ՀՀ-ում ձեւավորված 6859 մլն խմ ջրային ռեսուրսից 3248 մլն խմ-ն` մակերեւութային, 3611 մլն խմ-ն ստորերկրյա ռեսուրսներ են: Արաքս եւ Ախուրյան գետերով Հայաստան է հոսում 1190 մլն խմ ջուր, վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են 1000 մլն խմ: Ջրօգտագործման եւ բնապահպանական նպատակներով տարեկան բաց է թողնվում 3900 մլն խմ ջուր: Չօգտագործված (արտահոսք երկրից) ջրային ռեսուրները 5149 մլն խմ են: Ընդ որում, ամենամեծ արտահոսքը Դեբեդ գետից է՝ 1187 մլն խմ:
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը, որ ջրային բնագավառում շատ երկրների քաղաքականություն ու հնարավորություններ է ուսումնասիրել, առիթով «ՀՀ»-ի հետ զրույցում պնդել է. «Հայաստանը (Արցախի հետ համատեղ) ունի հիդրոդոնորի վերածվելու եւ տարածաշրջանում ջրի գնորդներ (արաբական երկրներ, Իրան) գտնելու լավ հեռանկարներ»։ Այլ կերպ՝ կարող է տրվել «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը:
Սա՝ պատերազմից առաջ: 44-օրյա պատերազմից հետո շատ բան փոխվեց. Հայաստանը կորցրեց տարածքներ, որոնց ջրային պաշարները եւ՛ ՀՀ-ի, եւ՛ Արցախի ջրային դոնորն էին: Բայց… բայց սա չի նշանակում, որ պետք է ձեռքներս ծալած նստենք, ոչ մի նպատակ չառաջադրենք ու քայլ չձեռնարկենք: Կան շղթայական խնդիրներ, որոնք լուծելու պարագայում շղթայական օգուտներ էլ կստանանք: Խոսքը Կապսի ջրամբարի շինարարության մասին է, որի պատմությունը սկսվում է 1985-ից…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով