Քննարկվել են հայ-ֆրանսիական կինոհամագործակցության հարցերը.ԿԳՄՍ

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլենի հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի ղեկավար Սիրիել Լուրդը, համագործակցության ծրագրերի պատասխանատու Մարիամ Դավթյանը, կինոկենտրոնի ֆիլմհանձնակատար Մելիք Կարապետյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-ֆրանսիական կապերն ու հարուստ մշակութային ավանդույթը, խոսել են համատեղ կինոարտադրության ներկայիս հաջողությունների, մասնավորապես՝ 2020 թվականին Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրության կինոնկարը Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում ընդգրկվելու մասին։ Միաժամանակ քննարկվել է կինոարտադրության և հայկական կինոժառանգության վերականգնման ու պահպանման հարցերի կարևորությունը։

Շուշանիկ Միրզախանյանն անդրադարձել է կինոկենտրոնի գործունեությանը, ներկայացրել նախատեսվող կինոծրագրերն ու իրականացվելիք աշխատանքները: Ի պատասխան՝ Գիյոմ Նարժոլեն նշել է, որ հնարավորության սահմաններում կփորձեն մասնակցել և աջակցել ծրագրերի իրականացմանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ֆրանսիական տարբեր մշակութային ինստիտուտների միջև կապերի ակտիվացմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել փոխհամագործակցությունը՝ ի նպաստ հայ-ֆրանսիական մշակութային բարեկամության։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով