Քանի՞ հոգի կհասցնի պատվաստվել մինչև մայիսի 31-ը, և որքա՞ն գումար կընկնի ջուրը․ «Հրապարակ»

 

«Արդեն 3-րդ օրն է՝ Հա­յաստանում մեկնարկել են «Աստրազենեկա» տեսակի  պատվաստանյութով պատվաստումները: Ավելի վաղ հայտնի էր, որ Հայաստան է ներմուծվել 24 հա­զար դեղաչափ պատվաստանյութ, որի պահպանման ժամկետն ավարտվում է մայիսի վերջին, այսինքն՝ պատվաստումները կարող են անել մինչև մայիսի 31-ը՝ ընդա­մենը 45 օր, հետևաբար, օրական պետք է իրացվի առնվազն 500-600 դեղաչափ պատվաստանյութ:

Առողջապահության նախարա­րությունից, ի պատասխան հարցին, թե 3 օրվա ընթացքում քանի հո­գի է պատվաստվել, ասացին, որ պատվաստումն իրականացնում են պոլիկլինիկաները, և իրենք օրական հաշվարկներին չեն տի­րապետում, ստանում են վերջնա­կան թիվը, պոլիկլինիկաներն էլ ոչ թե նախարարության, այլ Երևա­նի քաղաքապետարանի ենթա­կայության տակ են: Մեզ ասացին, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 24 պոլիկլինիկաներից 22-ը ստացել են պատվաստանյութ: Փորձեցինք այդ պոլիկլինիկաներից տեղեկանալ, թե քանի հոգու են արդեն պատվաստել, սակայն պատճառաբանեցին, թե պատվաստումները նոր են սկսել և թիվ չունեն, ու հրաժարվեցին մեզ նույնիսկ մոտավոր թիվ ասել:

Պոլիկլինիկաներից մեկի բժիշկը՝ Անահիտ Սարուխանյանը, անգամ հայտարարեց. «Ես ինձ թույլ չեմ տալիս հեռախոսով հարցերի պա­տասխանել», զուտ այն պատճառով, որ թիվ չասի:

Ինչևէ, իսկ մենք շարունա­կենք հաշվարկը: Ստացվում է, որ 24 հազար դեղաչափը 45 օրվա ընթացքում ծախսելու համար 22 պոլիկլինիկաներից յուրաքանչյուրը պետք է օրական առնվազն պատվաստի 24 քաղաքացու: Իսկ այժմ՝ ամենահետաքրքիրը. ապրի­լի 15-ի դրությամբ Հայաստա­նում պատվաստվել է ընդամենը 60 քաղաքացի: Հատկանշական է նաև, որ մինչև պատվաստումն աշխատակիցներն ահռելի ծա­վալի աշխատանք պետք է կատարեն. պատվաստման ենթակա խմբում գտնվող քաղաքացինե­րին պարզեն, կապվեն նրանց հետ, հրավիրեն պատվաստման, իսկ մինչ պատվաստման սենյակ հասնելը՝ նրանցից յուրաքանչյուրի ընդհանուր առողջական վիճակը ստուգեն: Տվյալները ներառեն հա­տուկ թերթիկներում ու նաև տեղե­կացնեն հնարավոր բարդություննե­րի մասին: Եվ ամենակարևորը՝ միանգամից 8-10 մարդ պետք է պատրաստ լինի պատվաստվելու, քանի որ «Աստրազենեկայի» մեկ դե­ղաչափը նախատեսված է միանգա­մից այդքան պատվաստման հա­մար:

Այժմ կատարենք հաշվարկ՝ ելնե­լով օրական պատվաստման 60 դեպքից, ինչ կլինի, եթե օրական Հայաստանում պատվաստվի ընդա­մենը 60 հոգի: Դա նշանակում է, որ երբ սպառվի պատվաստանյութի պիտանելիության ժամկետը, օգտա­գործված կլինի ընդամենը 2 հազար 700 դեղաչափ:

Ի՞նչ պիտի անեն մնացած 21 հազարից ավելի դեղաչափը, ճիշտ է՝ դեն նետեն: Դրա հետ միա­սին դեն նետեն նաև պետական գումարները, որը վճարվել է այս պատվաստանյութի համար:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ «Աստրազենեկայով» պատվաստվել ցանկացողների քանակը շատ փոքր է, այս պատվաստանյութի հան­դեպ մեծ անվստահություն կա, և անգամ զանգել-համոզելը որևէ դեր չի խաղում, մարդիկ չեն ուզում իրենց կյանքը վտանգի տակ դնել:

Հերթական ավանտյուրան, որ նախաձեռնեց այս իշխանությունը՝ այս անգամ խաղալով հանրային առողջության հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով