Քաղաքացին մահացել է, բայց 2 օր անց ստացել է «պրոթեզի կոշիկներ»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից լսողական սարքեր եւ հաշմանդամի սայլակներ տրամադրելու գործընթացում որոշ անհամապատասխանություններ են հայտնաբերվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից արձանագրվել է դեպք, երբ քաղաքացին 2019 թվականի օգոստոսի 10-ին մահացել է, բայց երկու օր անց «Պլանտա Սանա» ՍՊԸ-ից ստացել է թվով 2 հատ «պրոթեզի կոշիկներ»՝ 27 հազար դրամ արժողությամբ: Բացի այս, պարզվել է, որ Պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական ենթահամակարգում կա շահառուի կողմից 2019 թվականի օգոստոսի 12-ին (երբ մահացած է եղել) լրացված դիմում՝ աջակցող միջոց ստանալու վերաբերյալ, եւ շահառուի անձնական քարտ: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ արձանագրվել է թվով 67 դեպք, երբ շահառուները աջակցող միջոցները ստանալիս, ըստ համակարգի տվյալների, բացակայել են ՀՀ տարածքից:

Մասնավորապես, թվով 40 շահառու, որոնք ՀՀ սահմաններից դուրս են եկել մինչեւ 2019 թվականը, նշված տարեթվին ստացել են աջակցող միջոցներ: Իսկ թվով 27 շահառու, որոնք 2019 թվականի ընթացքում կատարել են սահմանահատումներ, աջակցող միջոցները ստանալու օրվա դրությամբ չեն գտնվել ՀՀ տարածքում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթ այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով