ԿԳՄՍ-ում ատելության եւ դրա քարոզի քաղաքականությունը շարունակում է Արա Խզմալյանը նախարարի անունից․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարար դառնալուց հետո Արայիկ Հարությունյանը որդեգրել էր մի քաղաքականություն, որով փչացրել էր հարաբերությունները կրթության ոլորտում կայացած կառույցներից երեքի՝ «Dasaran.am», «Այբ» դպրոցի եւ «Մխիթար Սեբաղտացի» կրթահամալիրի ղեկավարների հետ: Ավելին, նախարար եղած ժամանակ նա ամեն ինչ անում էր այդ հաստատությունների աշխատանքը բարդացնելու համար, որն էլ հանգեցրեց արդեն միջանձնային հարաբերությունների վատթարացման:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր արդեն նախարարի պաշտոնը զբաղեցնում է Վահրամ Դումանյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախկին նախարարի գործն այժմ շարունակում է փոխնախարար Արա Խզմալյանը, որը դեռ խնդիրներ է ստեղծում այն մարդկանց հետ, ում չէր ընդունում Արայիկ Հարությունյանը։ Ընդ որում, դա անում է հենց Վահրամ Դումանյանի անունից: «Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 22-ին հարցում էր ուղարկել նախարարություն՝ ցանկանալով պարզել՝ արդյոք Դումանյանը շարունակում է նախկին նախարարի ուղղվածությունը պահել, թե վերանայել է նախարարի հետ թշնամացածների հետ հարաբերությունները: Ի պատասխան մեր հարցմանը՝ նախարարությունից հայտնել են. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, այդ թվում նաեւ նախարարը եւ մյուս ղեկավար պաշտոնյաները, իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի եւ նախարարության կանոնադրության շրջանակում` փոխադարձ գործընկերային հարգանքի հիման վրա, բնականոն աշխատանքային մթնոլորտում»։ Եվ չնայած այս պատասխանին՝ նկատենք, որ ԿԳՄՍ-ում ատելության եւ դրա քարոզի քաղաքականությունը շարունակում է Արա Խզմալյանը նախարարի անունից»:

Մանրամասները՝«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով