ԿԳՄՍ նախարարությունը անդրդվելի է․ փոխում է բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը. «Հրապարակ»

 

«Չնայած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով դիմել է ՍԴ, սակայն ԿԳՄՍ նախարարությունը որոշել է չսպասել քննության ավարտին՝ հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով փոխում է բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը․ կազմը կրճատում է՝ 32-ից կամ 24-ից դարձնելով 20:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նոր կարգով՝ խորհրդի 20 հոգանոց կազմի 55%-ին կնշանակի կառավարությունը, ԿԳՄՍՆ-ն՝ 10%, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը՝ 10%, ուսանողական կազմը՝ 25%։ Գործող կարգով՝ կառավարության, նախարարության, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչները խորհրդում նույն համամասնությամբ էին՝ 25-ական տոկոս։ Փաստորեն, իշխանությունն ամեն գնով որոշել է ոչնչացնել բուհերի ինքնավարությունն ու կառավարելի դարձնել, եւ այս շտապողականությունը հիմնականում ԵՊՀ-ում ստեղծված վիճակով է պայմանավորված։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն ազատման դիմում է գրել։ Լուծարվել է հոգաբարձուների խորհուրդը: Նոր կարգով իրենց ուզած հոգաբարձուների խորհուրդը կընտրեն եւ ցանկալի թեկնածուին ռեկտոր կդարձնեն, իսկ երբ ՍԴ-ն այս դրույթը հակասահմանադրական ճանաչի, այն հետադարձ ուժ չի ունենա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթ  համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով