Կապանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում

 

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 16-ին, ժամը 23.00-ին, Երևան քաղաքի Ջուղայի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 41-ամյա Աղասի Թ.-ին, որը Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորոգրություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով