Ինչպես լրագրողը փչացրեց գլխավոր դատախազ Արթուրին.Գագիկ Համբարյան

 

Բրավո… Լրագրողը ուղղակի փչացրեց գլխավոր դատախազ Արթուրին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ  Համբարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դավաճան Նիկոլի գրպանային այս կերպարը կապիտուլյանտին պաշտպանելու համար կարող է խելացի դեմքով հիմարություններ արտաբերել…

Ըստ դատախազի պարզվում է, վարչապետի աթոռը զբաղեցնողի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը քրեական գործերին միջամտելիս որպես վարչապետի խորհրդական չի գործել ու դա եղել է բարի կամքի դրսևորում…

“Կարգավիճակը չի խոչընդոտում մարդկանց խորհրդատվություն իրականացնելու”,- հայտարարեց Արթուրը՝ փորձելով արդարացնել Նիկոլի խորհրդական Աննայի վերաբերյալ խայտառակ բացահայտումները՝ կապված վերջինիսկ կողմից քրեական գործերի քննություններին միջամտելուն և ուղղորդելուն…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնեմ, որ Արթուրը, ըստ Գյումրիում տարածված լուրերի, ըստ ասեկոսեների, իր սանիկի՝ Լոռու մարզի ներկայիս դատախազ Կարենի միջոցով բավական մեծ գումարներ է ստացել ՇՊՀ նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանից և ամեն ինչ անում է, որ վերջինիս կողմից ՇՊՀ-ում գործած հանցագործությունները ծածկադմփոցի արվի և չբացահայտվի…

Ուղիղ երեք տարի դատախազությունը և երկու տարի է ՀՔԾ-ն չեն կարող բացահայտել, որ Սահակ Մինասյանը ինչպես է կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրեր մատուցել, ինչպես է գրադարանի գրքերը մակուլատուրա հանձնելու դիմաց նույն վատահամբավ Սահակը երկու տարբեր ակտեր տրամադրել ԿԳՆ-ին և քննիչներին, որքա՞ն գումար է ծախսվել դահլիճի վերանորոգման համար, ինչու՞ է 1,5 միլիոն դրամի փոխարեն Երիտասարդական հիմնադրամին փոխանցվել 6 միլիոն դրամ և ու՞ր են գնացել այդ գումարները, ինչպես է ՆՈՐԿԵՆՏ ծրագրով կեղծ մրցույթներ անցկացվել և գրպանվել միլիոնավոր դրամներ, ինչպես է տխրահռչակ Սահակը բուհում ապօրինի բացել բուլկու և կարկանդակի արտադրամաս, ինչպես է Սահակը որպես աշխատողներ գրանցել մարդկանց, որոնք որևէ կապ չունեն ՇՊՀ-ի հետ, բայց նրանց անունով աշխատավարձներ են դուրս գրվել, որքան իրականում արժի Սահակի կողմից այդ ժամանակ 30 հազար դոլարով գնված դիզելային գեներատորը, ինչպե՞ս են անցկացվել երկու աուդիտները, որոնց դիմաց Սահակն աուդիտորներին վճարել է 6 միլիոն դրամ, երբ 2019 թ-ի գարնանը անցկացված մեկ աուդիտի համար վճարվել է ընդամենը 885 հազար դրամ և այլն…

Ըստ Գյումրիում տարածվող լուրերի, ըստ օդում կախված լուրերի, վերը նշված հանցագործությունները դատախազ Արթուրը և ՀՔԾ պետ Սասունը “թաքցնում” են, քանի որ կաշառված են Սահակ Մինասյանի կողմից…

Ի դեպ, Արթուր, մի խորհուրդ տամ, բարի կամք դրսևորի և եթե ամոթ ունես, ռադդ քաշի գլխավոր դատախազի պաշտոնից…»,- գրել է Համբարյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով