Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամ

Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին ուղղված նամակում Նիդերլանդների կառավարության անունից խորը հարգանքների հավաստիքն է փոխանցել Հայոց ցեղասպանության զոհերի ընտանիքներին և ափսոսանք հայտնել, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին նիդերլանդական կողմից նախարարական մակարդակով մասնակցելու հանձնառությունը հնարավոր չեղավ իրականացնել՝ համավարակի հետ կապված Նիդերլանդներում գործող խիստ սահմանափակումների պատճառով։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ուղերձում նախարար Բլոկը նշել է, որ զգացմունքային հիշողություններ ունի անցյալ տարի Հայոց ցեղասպանության հուշահամալիր իր այցելությունից և այնտեղ ներկայացված պատմություններից:
Ընդգծելով երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու երկուստեք պատրաստակամության կարևորությունը՝ Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել երկու երկրների միջև բազմաբովանդակ կապերը հետևողականորեն ամրապնդելու և զարգացնելու կապակցությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով