Հրաչ Հակոբյանին հրավիրում եմ բոքսի, որտեղից նա ծնկաչոք է դուրս գալու, խոսք եմ տալիս. Վահե Հակոբյան

 

Քանի որ այս անպատժելիության մթնոլորտը իրենց համար սովորական բնույթ է կրում, գործող իշխանության ներկայացուցիչները ինչ ուզում, անում են և քանի որ Հրաչը առաջարկել է՝ տեղը, ժամը և ֆորմատը ես ընտրեմ, ապա սիրով առաջարկում եմ նրան բոքսի ֆորմատը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Հրաչյա Հակոբյանի՝ իրենց հանդիպման վերաբերյալ պատասխանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ամսի 25-ին իրենց հորինած քաղաքացու օրվա կապակցությամբ հին ու ավանդական բոքսի եմ հրավիրում՝ ես, ինքը, մեկ դատավոր ու բոլոր լրագրողները, որոնց հրավիրում եմ միջոցառումը լուսաբանել, խոսք եմ տալիս բոլորին՝ ծնկաչոք է դուրս գալու ռինգից, բայց թող գա ու ապացուցի, որ Հրաչուհի չի»,- ասաց Վահե Հակոբյանը:

Նախկին մարզպետը նշեց՝ առաջինը Սյունիքն է մերժել կապիտուլյանտին, լինելու է այն, ինչ ասում է տրամաբանությունը: «Եթե մեր բոլոր ընկերները ազատ չարձակվեն, որոնք ապօրինի կերպով ձերմակալվել են, ես երաշխիքներ չեմ կարող տալ, որ այդ բողոքի ինքնաբուխ ակցիաները չեն ընդլայնվի»,- նշեց նախկին մարզպետը:

Նշենք՝ դատին զուգահեռ Մեղրիում ակցիա է՝ հաջակցություն ձերբակալված քաղաքապետի և Հակոբյանը չբացառեց, որ այնտեղ ևս հնարավոր են ձերբակալումներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով