«Հպարտ» քաղաքացի ստացար՞ երեք տարի առաջ ցանած աղետի քո սերմերից ծնված «ցանկալի պտուղը».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան  Բաբայանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

«Հիշում՞ես ոնց էիր դավաճան կապիտուլյանտի համար քեզ պատառոտում Երևանի հրապարակներում,ոնց էիր փողոց փակում ու սիգնալ տալիս,հիշում՞ես,թե արդեն մոռացել ես…ես հիշում եմ
Հիշում՞ես կապիտուլյանտի արևով ոնց էիր երդվում ու հայհոյում բոլորին ով ռիսկ էր անում քո անթրաշ կուռքի մասին մի թթու խոսք ասեր,ես դա էլ եմ հիշում:
Իսկ հիշում՞ես,որ ասում էիր հեսա Սերժը գնաց սաղս էլ բենզին ու պեսոկ ենք ներկրելու էլ մենաշնորհ չի լինելու,խոսքի ազատությունա լինելու,Արցախը բանակցային սեղանա վերադառնալու,չէ հաստատ մոռացել ես,ասեմ դա էլ լավ հիշում եմ
Հիշում եմ էն որ ասում էիր թողեք թող աշխատի,ինչ՞եք ուզում այ դավաճաններ,հիմա ով՞էր դավաճան պարզ դարձավ,թե՞ դեռ մտածում ես:
Սերժ Սարգսյանը արդեն երեք տարի երկրի ղեկավար չի և դուք քանդեցիք ոչ միայն Սերժ Սարգսյանի կառուցածը,դուք ավիրեցիք ամեն բան ինչ կարող էիք:
Շատերդ փոշմանել եք գիտեմ,բայց պատմության անիվը հետ չի պտտվում,ցավոք երեք տարի առաջ դուք արեցիք ձեր սատանայական ընտրությունը և մերժեցիք հերոսին,հող ազատագրողին,այդ նույն հողը պահղին:
Սերժ Սարգսյանը իր կյանքով բոլորիդ ապացուցեց,որ կա իշխանությունից թանկ բան և հեռացավ իսկ դու իշխանության բերեցիր մի չտես,անամոթ կապիտուլյանտի ու հիմա դու ապրում ես պարտված,խայտառակված,աղքատ և անհույս Հայաստանում:
Սա քո ընտրություններ և քո արժանի ապագան»,-գրել  է  Բաբայանը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով