Հողատուների Հայաստանում սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանությունը դեպքին բացարձակապես չվերաբերվող քրեական հոդվածով է գործ հարուցում.Նարեկ Մութաֆյան

Մի քանի օր առաջ Նոր Նորքում շքամուտքի դիմաց դաժանորեն սպանվել է նկարում պատկերված 80 ամյա պապիկը և օհ հրաշք, փառապանծ

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia

փաստի առիթով քրեական գործ է հարուցել։

Իրականում դեպքը տեղի է ունեցել հետևյալ կերպ. ոմն մի թուլլա դաժանորեն ծեծի է ենթարկել պապիկին, ինչի հետևանքով վերջինիս մահացել է իսկ ոստիկանությունը քրեական գործը հարուցել է ՀՀ քրեական օրենսգրքի 120֊րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնասվածք հասցնելը, որի առավելագույն պատժամիջոցը ընդամենը 2 ամիս կալանքն է։
Հողատուների Հայաստանում սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանությունը դեպքին բացարձակապես չվերաբերվող քրեական հոդվածով է գործ հարուցում, ինքս սեփական մաշկիս վրա զգացել եմ դա։
ՀՀ Ոստիկանություն, չգիտեմ ում հրամանով ու ում լակոտին փրկելու համար եք նման փնթի ձևով աշխատում, բայց ես ձեզ անձամբ խոստանում եմ. օգտագործելու եմ բոլոր հնարավոր միջոցներն ու լծակները, որպեսզի մեղավորը պատժվի համապատասխան կերպով։
Իսկ ձեր փնթի աշխատելաոճի համար պատասխան կտաք, չմտածեք…

Նարեկ   Մութաֆյանի ֆեյսբուքյան  էջից

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով