Հիմա Ագարակի ,Մեղրիի դեպքերից հետո, երբ սյունեցիները «ջերմ ողջունեցին» Փաշինյանին, չգիտես ինչու կրկին հիշել են Փարամազյանին.Վարոսյան

 

Մենք ՔԿ էինք եկել նորից այն հին գործով։ Խոսքը նախորդ տարվա դեկտեմբերին հարուցված գործի մասին է, որի շրջանակում  պրն Փարամազյանին կրկին հրավիրել էին։ Այս մասին քիչ առաջ ՔԿ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։ Փարամազյանը, հիշեցնենք, հրավիրվել է ՔԿ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Եթե նախորդ անգամ Փարամազյանին մեղադրում էին ինչ-որ անձի առևանգման խմբի մեջ ներգրավված լինելու համար, հիմա փաստորեն փոխեցին մեղադրանքը և արդեն մեղադրում են դա կազմակերպելու մեջ։ Քանի որ մենք հստակ գործի նյութերին ծանոթ ենք, կարող ենք արձանագրել ,որ առհասարակ առևանգում տեղի չի ունեցել։ Իսկ թե Մանվել Փարամազյանը էդ ամենի հետ ինչ կապ ունի, մեզ համար անհասկանելի էր թե դեկտեմբերին, թե հիմա։

Այն ժամանակ՝ դեկտեմբերին, մեղադրանք առաջադրվեց պրն Փարամազյանին, երբ հրապարակվեց Սյունիքի մի շարք համայնքապետերի հայտարարությունը, որով պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, իսկ հիմա Ագարակի ,Մեղրիի դեպքերից հետո, երբ սյունեցիները «ջերմ ողջունեցին» Փաշինյանին, չգիտես ինչու կրկին հիշել են Փարամազյանին»,- ասաց Վարոսյանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով