ՀՀԿ-ն կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին։ Այս մասին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության Գերագույն մարմնի  նիստից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հաշվի առնելով կապիտուլյանտին իշխանությունից հեռացնելու կենսական հրամայականը, այդ նպատակի համար բոլոր միջոցների եւ ջանքերի գործադրման կարեւորությունը, ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում մասնակցել այդ համապետական գործընթացին։ Մասնակցության հնարավոր ձեւաչափերի եւ  համագործակցային առկա առաջարկությունների ամփոփման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով