ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը՝ մարդկանց մասնավոր կյանք «քիթը մտցնողների» միության լուրի մասին

«Ժողովուրդ» թերթը, առանց հավուր պատշաճի ճշտումներ կատարելու, այսօր տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե դատախազությունն ինչ֊որ օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել մասնավոր խուզարկուական գործունեության թույլատրման մասին, ինչով, իբր, ստեղծվում է մարդկանց մասնավոր կյանքում «քիթը մտցնողների» միություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի։ Դատախազությունը նման օրենքի նախագիծ չի մշակել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թերթն իր երևակայությունը զարգացրել է՝ հավանաբար ընդամենը որպես օրենքի նախագծի հեղինակ՝ կարդալով Արթուր Դավթյան անունը՝ (իրականում խոսքը պատգամավորի մասին է) այդպիով ակամա մատնելով ՀՀ գլխավոր դատախազի նկատմամբ ունեցած ընգծված մտասևեռումն ու ցանկացած առիթով նրան թիրախավորելու մոլուցքը։

Քանի որ այս առումով արդեն անիմաստ է «Ժողովուրդ» ֊ին որևէ բան ասել, ուղղակի կոչ ենք անում նման ապատեղեկատվությունը «copy-past» ռեժիմով տիրաժավորելուն սովորած մեր լրատվամիջոցներին վերահրապարակումից առաջ գոնե ստուգել դրա իսկությունը»,-գրել է Գոռ Աբրահամյանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով