ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառմանը

Այսօր Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի օրն է: Այս օրը մեծ խորհուրդ է պարունակում՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման առումով:
Այսօր ևս Հայոց ցեղասպանության անպատժելիությունը շարունակում է ոգեշնչել միջազգային նոր հանցագործություններ ծրագրողներին: Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմի ընթացքում և թուրք-արբեջանական դաշինքի ցեղասպան գործողությունները ի ցույց դրեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը ոչ միայն պատմական արդարության և հիշողության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար։
Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում ցույց է տալիս արդարության և ճմշարտության համար պայքարելու իր տոկունությունը։ Այդ պայքարը վերասհաստատում է, որ ո՛չ բիրտ ուժը, ո՛չ էլ ժխտողական շահարկումները և մեր տարածաշրջանում թշնամական գործողություններն ի զորու են խզել մեր կապը մեր նախնիների հետ, զրկել մեզ հիշողությունից և մեր իրավունքներից։
Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է պատմական արդարության, պատմական հայրենիքում արժանապատիվ ապրելու և անվտանգ ապրելու համար:
Հետպատերազմյան այս ապրիլի 24-ը հավելյալ հնչողություն է հաղորդել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Եվ այստեղ Հայաստանում ու արտասահմանում մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ ոգեկոչում և իրենց աներկբա զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին` հաստատելով և վերահաստատելով իրենց սկզբունքային դիրքորոշումը ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում: Այս զորակցությունը պարտավորեցնում է մեզ առավել քան երբևէ բազմապատկել մեր ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության օրակարգի առաջմղման գործում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով