««Հայրենիքի» հետ՝ հանուն Հայրենիքի»․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ   Արտակ  Զաքարյանը ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

 

«Հայրենիքի» հետ՝ հանուն Հայրենիքի.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանրապետականի համար, քաղաքական պայքարը երբեք էլ հեշտ չի եղել։ Ազգային պահպանողականությունը՝իշխանություն կամ ընդդիմություն չի ճանաչում։ Նրա համար միևնույն է, թե քաղաքական ո՞ր դիրքերից ես պայքարում քո պետության ներկայի ու ապագայի համար։ Լավ ընդդիմությունը, նույնքան կարևոր է, որքան լավ իշխանություն լինելը։ Իսկ Հանրապետականի կոալիցիաները՝ երբեք ինքնանպատակ չեն եղել։

 

ԽՍՀՄ տարիներից, ընդհատակում սկիզբ առած և անկախության հետ վերածնված Հանրապետականը, քաղաքական պայքարում ճանաչել և ճանաչում է միայն ազգային պետական շահը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայրենիքի» հետ՝ հանուն Հայրենիքի։

Այս փուլում, այս որոշումը դարձավ առաջնահերթ։ Հուսով ենք՝ արդարացված կլինի մեր պայքարի նաև այս փուլը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով