«Հայրենիք» կուսակցությունը խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել

 

2021 թվականի ապրիլի 30-ին կայացել է «Հայրենիք» կուսակցության արտահերթ խորհրդի նիստ: Խորհրդի նիստի արդյունքում ընդունվել է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, դրա ձևաչափի վերաբերյալ որոշում:
Որոշումը հրապարակվելու է մայիսի 1-ին, ժամը 12:00-ին «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար  Սոս Հակոբյանի՝ լրատվամիջոցների համար կազմակերպվելիք մամուլի ասուլիսի ընթացքում:

Հասցե՝ Ձորափի 70/1, «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակ:

Բոլոր լրատվամիջոցների մուտքն ազատ է:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Այս մասին տեղեկանում ենք   «Հայրենիք» Կուսակցության   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով