Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է, շնորհակալություն, նախագահ Բայդեն․ Արմեն Սարգսյանի արձագանքը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

«Շնորհակալություն, նախագահ Բայդեն Thank you, President Biden!

Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է։ Դա կարևոր է հայ ժողովրդի և ողջ աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրում։ Այն նոր հեռանկարներ է բացում հայ-ամերիկյան հարաբերությունների համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դրա շնորհիվ աշխարհն ավելի լավն է դառնում։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում»,-ասված է նախագահի ուղերձում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով