ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած գիտություն պահանջում է երկու սկզբունք՝ փաստ և տրամաբանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Եթե քաղաքագիտությունը համարվում է գիտություն, ապա քաղաքագետները նույնպես պետք է առաջնորդվեն վերոնշյալ սկզբունքներով։ Այս տեսանկյունից երբ ընթերցում ես հայաստանյան իրենց «քաղաքագետ, վերլուծաբան» կոչող տարբեր գործիչների «լրջագույն» վերլուծություններն, ապա առաջին հայացքից ապշում ես՝ այդ աստիճան պարզունակության վրա։

Նրանց համար գոյություն չունեն փաստեր, տրամաբանություն, պատմություն, ի վերջո՝ պետական շահ և պետական մտածողություն։ Սա առաջին հայացքից, բայց երբ հետևում ես նրանց շարունակական «վերլուծություններին», ապա համոզվում ես, որ նրանք, իհարկե, լինելով շատ պարզունակ մտածողներ, իրականում, ոչ թե չեն նկատում ակնհայտ փաստերն ու իրողություններն, այլև իրենց «վերլուծություններում» և հայտարարություններում տարածում ակնհայտ ստեր և այդ նույն ստերի վրա «կառուցում» եզրակացություններ։

Եվ հոգ չէ, որ այդ ստերը բացահայտվում են, նույնիսկ դատական ակտերով։Եվ ամենավտանգավորը՝ այդ ամենը մատուցվում է ազգային,հայրենասիրական քողի տակ։ Ողղակի այդ են պահանջում աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ (չեմ բացառում ուղղակի, կամ միջնորդավորված թուրք-ադրբեջանական) , նրանք էլ հետապնդելով անձնական շահ, թքած ունեն պետության և հայրենիքի կորստի վրա»

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով