Հայկ Մարտիրոսյանը՝ Բելգրադի միջազգային մրցաշարի հաղթող

 

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացել է «Բելգրադի գարնանային շախմատի փառատոն» անվամբ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 107 շախմատիստ՝ 18 երկրից: Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը հիանալի են հանդես եկել՝ դառնալով համապատասխանաբար ոսկե և արծաթե մեդալակիրներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարտիրոսյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել 8 միավորով, իսկ Սարգսյանը նրան զիջել է կես միավորով: Լավագույն եռյակը եզրափակել է ԱՄՆ ներկայացուցիչ Ռավեն Սթերթը, որը վաստակել է 7 միավոր:

Հավելենք, որ Բելգրադում գրանցած արդյունքների շնորհիվ հայ շախմատիստները բարելավել են անհատական վարկանիշները՝ Մարտիրոսյանը 10 կետով, Սարգսյանը՝ 6:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով