Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 808, մահվան՝ 14 նոր դեպք

 

Հայաստանում ապրիլի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 808 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 214 872-ի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4071 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Ապրիլի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1009 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5080-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 588 է, ընդհանուր առողջացածներինը՝ 196 289, փաստացի բուժվողներինը՝ 13 503 (մեկ օրում ավելացել է 206-ով): Մեկ օրում արվել է 4807 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 974 776 թեստ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով