Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 764, մահվան՝ 22 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 764 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 212 878-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 4001 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Ապրիլի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1000 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 22 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5001-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1079 է, ընդհանուր առողջացածներինը՝ 193 360, փաստացի բուժվողներինը՝ 14 517 (մեկ օրում նվազել է 337-ով): Մեկ օրում արվել է 4552 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 960 067 թեստ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով