Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 21 նոր դեպք

 

Հայաստանում ապրիլի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208 520-ի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 3878 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Ապրիլի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 980 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4858-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 210 է, ընդհանուր առողջացածներինը՝ 187 466, փաստացի բուժվողներինը՝ 16 196 (մեկ օրում ավելացել է 616-ով): Մեկ օրում արվել է 3844 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 935427 թեստ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով