Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 410, մահվան՝ 18 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 410 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 213 288-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 4018 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Ապրիլի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1001 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5019-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 720 է, ընդհանուր առողջացածներինը՝ 194 080, փաստացի բուժվողներինը՝ 14189 (մեկ օրում նվազել է 328-ով): Մեկ օրում արվել է 3158 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 963225 թեստ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով