Հայաստանի Հանրապետություն կժամանի Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը.ԱԳՆ

Ապրիլի 25-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը: Ապրիլի 26-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արա Այվազյանի և Գաբրիելյուս Լանդսբերգիսի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին ժ. 11:15-ին, որին կհետևի ՀՀ ԱԳ նախարարի և Լիտվայի ԱԳ նախարարի համատեղ մամուլի ասուլիսը՝ ժ. 12:40-ին

Ժ. 11:15-ին կայանալիք հանդիպման արարողակարգային նկարահանումներն իրականացնելու համար հրավիրվում են օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ ժ. 12:40-ին համատեղ մամուլի ասուլիսը լուսաբանելու համար հրավիրվում են նաև լրագրողները։

Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2021թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով