Հայաստանը հիմա արդեն ստի ու ծուռ հայելիների «թագավորություն է» և եթե դու ճշմարտությունն ես ներկայացնում, ապա դու օրինախախտ ես և ենթակա պատժի…

«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող խմբի անդամ գնդապետ  Ռոբերտ Մելքոնյանը   գրել  է

«Երբ հասարակությունում՝ նույնիսկ պետական ողջ համակարգում գերիշխում է սուտն ու խաբեությունը, և այն արդարացնելն ու պարզապես ճշմարտության փոխարեն «նաղդելը» դառնում է աշխատաոճ, ապա այն վիրուսի նման տարածվում է դառնում առօրեական ու սովորական մի բան՝ կյանքի նորմ: Մինչդեռ չպետք է մոռանալ, որ սուտը բոլոր չարիքների աղբյուրն է և երբ ստում են ղեկավարները, իրավապահները, իշխանությունը նեկայացնողները, մարդիկ, որոնք իրենք են պատասխանատու, օրինականության, ճշմարտության համար, ապա այդ անձինք, այդ վարչակազմը վաղ, թե ուշ ենթակա է կործանման:
Հիմա մեզանում է…
Արդեն երեք տարի է մի ողջ վարչակազմ ձայն ձայնի տված ստում են, խաբում են, հասարակությանը կերակրում երևակայական, երազանքային, եթերային թվերով ու «հաղթանակներով, բացառիկ ու աննախադեպ հաջողություններով»:
Նիկոլ Փաշինյան ու իր թիմակիցներն այնքան են ստել, որ արդեն իրենք էլ են սկսել հավատալ իրենց ստերին… Եվ խճճվել են ստերի ու երազանքների, սարդոստայնում…Եվ այնքան են համոզիչ ստում, որ հավատացողները շատ են, որոնք իրականության ընկալման ու մտավոր ունակության, ինտելեկտի խնդիր ունեն…
Հայաստանը հիմա արդեն ստի ու ծուռ հայելիների «թագավորություն է» և եթե դու ճշմարտությունն ես ներկայացնում, ապա դու օրինախախտ ես և ենթակա պատժի…
Որովհետև ճշմարտախոս ես…
Ճշմարտություն, որն իրենց դուր չի գալիս, ինչպես արևի լույսը հոգեգեշերին…»,-գրել  է  Մելքոնյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով