«Հայ ժողովուրդը արժանի չէ այլընտրանքներ չունեցող իշխանությանը․․․Նիկո՛լ, դու իշխանություն չունես․․․».Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան  Ռոբերտ  Հայրապետյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

«Շուրջ 5 ամիս առաջ Սյունիքն իր դարպասները փակել է հայրենասպան Նիկոլի առջև և այդ դարպասները փակ են մինչև այսօր։
Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո նա հայտարարեց, որ այդ քայլին գնացել է՝ չունենալով այլընտրանք։ Իրականում նրա այդ հայտարարությունը խոստովանություն էր սեփական իշխանության ավարտի մասին։ Որովհետև կառավարման գործընթացը, կառավարչական որոշումների կայացումը հնարավոր այլընտրանքներից մեկի՝ ամենալավի ընտրությունն է։ Չկա այլընտրանք, չկա իշխանություն։ Հայ ժողովուրդը արժանի չէ այլընտրանքներ չունեցող իշխանությանը․․․Նիկո՛լ, դու իշխանություն չունես․․․
Եվ ինչքան էլ գողեգող մարզեր սողոսկելու փորձեր անես, միևնույն դրանք չեն երկարաձգելու քո գեղջկական իշանության անփառունակ, բայց մոտալուտ վախճանը»,-գրել է Հայրապետյանը

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով