Հայ ռազմագերիների հարցը ԵԽԽՎ օրակարգում է.«Հայաստանի Հանրապետություն»

«Ստրասբուգում երեկ մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային լիագումար նստաշրջանը, որի օրակարգում ի թիվ այլ հարցերի ներառվել է նաեւ «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց եւ ներքին տեղահանվածների» թեման։ Հարցի քննարկումը տեղի կունենա այսօր որպես ընթացիկ բանավեճի թեմա: Մինչ այդ հարցի քննարկումը հաստատվել էր ԵԽԽՎ Նախագահությունում եւ Բյուրոյում։
Նկատենք, որ հայ ռազմագերիների հարցը իրականում ոչ միայն Հայաստանի եւ հայության խնդիրն է, այլեւ իրեն «առաջադեմ», «մարդասեր» եւ «միջազգային իրավունքի պաշտպան» համարող յուրաքանչյուր պետության եւ հասարակության։ Ադրբեջանի պես մարդատյաց եւ հանցագործ պետության եւ այդ հակաարժեքները կրող իշխանության անպատժելիությունը վտանգում են ամբողջ քաղաքակիրթ աշխարհի արժեհամակարգը, անվտանգությունն ու խաղաղությունը։ Պատմության ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ անպատժելի մնացած հանցագործությունները ողբերգական հետեւանքներ են ունեցել մարդկության համար եւ խարխլել են համակեցության բոլոր նորմերը։ Այսօր հայության հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիային համարժեք գնահատական տալն ու պատասխանատվության ենթարկելը թույլ կտան կանխել հետագա անցանկալի զարգացումները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով