Հարգելիներս, մի տարածեք այդ գարշացուցահանդեսի նկարները.Ավետիք Իշխանյան

 

Իհարկե, վրովվեցուցիչ է տեսնել Ադրբեջանի «բարեկիրթ» նախագահի հերթական վայրենաբարո նախաձեռնությունը՝ «հաղթանակի», իրականում սարսափի և հակամարդկային ատելության և բնազդների սնուցման ցուցահանդեսը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ադրբեջանը, ինչպես անցած տարիներին, այնպես էլ այսօր, թերևս առավել ուժգնությամբ, շարունակում է իր քաղաքացիներին սնուցել հակահայկական ատելությամբ։ Ըստ «ցուցահանդեսի» նմուշների հայերին սպանելն ու նվաստացնելը հերոսություն է։

Չնայած այս ամենի մասին մենք պետք է գիտակցեինք դեռևս տարիներ առաջ, երբ մարդասպան Ռամիլ Սաֆարովը հերոսացվեց։Ի գիտություն, հայ «խաղարարարների»՝ մենք տարիներ գործ ենք ունեցել և այսօր ու վաղն էլ պետք է գործ ունենանք ահա այսպիսի հակառակորդի հետ։ Այդպիսի հակառակորդը մեզ հավերժ ատելու է և հերոսացնելու մեզ սպանողներին։

Պետք է հասնել նրան, որ մեզ ատելով, նա ստիպված լինի նաև մեզ հարգել, այսինքն հասնել այն հանգրվանին, որ մենք այսօրվա ապիկար իշխանությունների պատճառով կորցրեցինք։Եվ ինձ համար այնքան ստորացուցիչ չէ այդ գարշացուցահանդեսը, որքան այն, որ այդ ամենի պատասխանատուն Հայաստանում դեռևս իշխանության է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ․Գ․ Հարգելիներս, մի տարածեք այդ գարշացուցահանդեսի նկարները»,- գրել է Իշխանյանը։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով