Հարավկովկասյան երկաթուղին կրճատել է աշխատանքային ժամերը. «Հրապարակ»

 

«Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարությունը կրճատել է աշխատանքային ժամերը: Հունիսի 1-ից ՀԿԵ աշխատակիցները մեկ ժամ շուտ են ավարտելու աշխատանքը: Լուրը, որը ստացել էինք տեղեկացված աղբյուրից, ընկերությունում հաստատեցին՝ պարզաբանելով, որ աշխատանքային ժամերի փոփոխությունը պայմանավորված է ՀԿԵ եկամուտների կրճատմամբ, ինչն էլ իր հերթին տնտեսական անբարենպաստ իրավիճակի հետեւանք է: 2021-ի առաջին եռամսյակում, ըստ ՀԿԵ պաշտոնական տվյալների, երկաթգծով իրականացվող բեռների ներմուծումը 2020 թվականի համեմատ նվազել է 33,4, իսկ արտահանումը՝ 8 տոկոսով»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով