Հանուն հայոց գալիք հաղթանակների.«Հայաստանի Հանրապետություն»

«Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայ ժողովուրդը ստիպված է անցնել չափազանց բարդ եւ որոշիչ ճանապարհով։ Այսօրվա իրողությունները խնդիր են դնում մեր առջեւ վերաիմաստավորելու եւ վերագնահատելու մեր հանրային կյանքն ու ազգային արժեքները ձեւավորող մի շարք երեւույթներ ու խորհրդանիշեր։ Շուտով մոտենում է մայիսի 9-ը, որը 28 տարի շարունակ հայ ժողովրդի համար եղել է հաղթանակի եւ հպարտության օր։ 28 տարի մենք այն տոնել ենք որպես եռատոն՝ իր մեջ ամփոփելով Հայրենական մեծ պատերազմում մեր պապերի հաղթանակը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։ Ինչ խոսք, եռատոնի առանցքային բաղադրիչը Շուշիի ազատագրումն էր։
Ներկա իրողությունների պատճառով թերեւս շատերին կարող է թվալ, թե մենք չենք կարող կամ (որ ավելի վտանգավոր է) զրկվել ենք եռատոնը նշելու իրավունքից։ Ինքս էլ այս ամիսներին հարց էի տալիս, թե կարո՞ղ ենք, իրավունք ունե՞նք տոնելու մայիսի 9-ը… Այսօր վստահաբար կարող եմ ասել՝ այո՛։ Մենք ոչ միայն կարող ենք, իրավունք ունենք, այլեւ պարտավո՛ր ենք նշել։ Հայաստանի առաջին հանրապետությունը անկում ապրեց, սակայն մենք այսօր էլ տոնում ենք Սարդարապատի հերոսական ճակատամարտը, որի շնորհիվ վերականգնվեց հայոց պետականությունը…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով