Համապետական ծառատունկը՝ անտառապատման ծրագրի բաղադրիչ.«Հայաստանի Հանրապետություն»

«Նախորդ դարի 90-ականների սկզբի ճգնաժամային տարիներից սկսած, երբ երկիրը հայտնվել էր էներգետիկ ճգնաժամում, Հայաստանում սկսվեցին համատարած ապօրինի անտառահատումները: Էներգետիկ ճգնաժամը հաղթահարելուց հետո էլ անտառի ապօրինի հատումը վերածվեց բիզնեսի եւ սոցիալական հարց լուծելու միջոցի: Արդյունքում 20 տարում Հայաստանի անտառների ծածկույթը 13 տոկոսից հասավ 11 տոկոսի: Վերջին ցուցանիշը զուտ անտառապատ տարածքների հաշվարկներով է, իսկ ծառերի խտության եւ «Անտառ» էկոհամակարգի պահպանման առումով վիճակն առավել մտահոգիչ է:
Երկու տարի առաջ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց «10 մլն ծառ 10 ամսում» նախագիծը, որը սակայն հնարավոր չեղավ իրականացնել համավարակի, հետո նաեւ՝ պատերազմի պատճառով: Այս տարի վերսկսվել է վերոհիշյալ ծրագիրը: Սա մի մասն է այն հավակնոտ պարտավորության, որը Հայաստանն ստանձնել է համաշխարհային հանրության առաջ՝ պարտավորվելով մինչեւ 2050 թ. ՀՀ տարածքի անտառապատ տարածքները կրկնապատկել եւ հասցնել 25 տոկոսի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով