Գյումրիում հայտնի խանութից 3 անձ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 24-ին Շիրակի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Ախուրյան շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը մարմնի տարբեր հատվածներում ստացած սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 քաղաքացու:

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 23-ամյա Տիգրան Ավալյանը, Ախուրյան գյուղի բնակիչներ, 22-ամյա Մհեր Իգիթյանն ու 23-ամյա Գեւորգ Դարբինյանը:

Պարզվել է, որ նշված անձանց եւ քաղաքացու միջեւ Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 104 հասցեի դիմաց տեղի  է ունեցել վիճաբանություն, ինչի հետեւանքով վերջիններս սուր կտրող-ծակող գործիքի հարվածներից վնասվածքներ են ստացել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանները պարզել են նաեւ կասկածյալի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Ռաֆայել Մ.ն- է, ով բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ապրիլի 25-ին ներկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին եւ հայտնել, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում՝ իր ընտանիքին պատկանող խանութում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով