Գուցե մեր պատվիրակության ոչ բարով ղեկավարին դիմեն,թե ոնց է հայ ռազմագերիների հարցի քննարկումը հայտնվել Քովիդի անձնագրերի և Նավալնու ձերբակալման հարցի հետ նույն տեղում

Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրել  է.

««Ոնց՞ կարող էր Ռուսաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում կողմ քվեարկել մի փաթեթի,որի մեջ մտել է«Ռուսաստանը,որպես Եվրոպայի անվտանգության սպառնալիք» բաժինը
Ավելին այդ ընդհանուր փաթեթի մեջ հայ ռազմագերիների հարցի հետ դրված է եղել նաև Նավալնիի ձերբակալության մասին հարցը:
Հիմա հակառուսական վերնագրեր գրող արևմտյան հովանու տակ ապրող ԶԼՄները դրա մասին չեն գրում,քանի որ դա իրենց շահեկան վիճակի մեջ չի դնում:
Նրանց պետք է հիստերիա,որը և բարձրացրեցին:
Հ.Գ Գուցե մեր պատվիրակության ոչ բարով ղեկավարին դիմեն,թե ոնց է հայ ռազմագերիների հարցի քննարկումը հայտնվել Քովիդի անձնագրերի և Նավալնու ձերբակալման հարցի հետ նույն տեղում»,-գրել  է  Բաբայանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով