Ձեզ թվում էր, դուք Նախագահին, գեներալներին ու Արմեն Գևորգյանին էիք դատու՞մ.Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն   Արա  Վարդանյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է

«Ձեզ թվում էր, դուք Նախագահին, գեներալներին ու Արմեն Գևորգյանին էիք դատու՞մ։
Ոչ. դուք ձեր իսկ դատավճիռն էիք գրում։ Բոլորդ էլ պատասխան եք տալու այս շինծու քրեական խզբզանքի համար։
Ես ուրախ չեմ։ Ուրախ չեմ, քանզի մոտ 3 տարի պահանջվեց արդարության վերականգնման համար։
Բայց ես անձնապես կհամարեմ արդարությունն ամբողջությամբ վերականգնված, երբ բոլոր պատասխանատուներին կտեսնեմ դատարանում մեղադրյալների աթոռներին նստած։
Այ այդ ժամանակ սիրտս կփառավորվի…»,-գրել  է Վարդանյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով