Դավաճան-սրիկա, էն օրն ես ընկնելու, որ շունն անգամ ձեռքիցդ հաց չվերցնի․․․Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան  իր   էջում գրել  է.

«Սյունիքը ոչ միայն մեր պետության անվտանգության դարպասն է, այլեւ՝ մեր ազգային արժանապատվության փարոսը․․Ու այդ փարսը պետք է փոխանցվի Հայաստանի բոլոր համայնքներին, բոլոր գյուղերին ու քաղաքներին․․․Վիրավոր, բզկտված, սպանված, վիրավոր, գերեւարված եւ ծնկած մեր ազգը կրկին ոտքի կկանգնի, պետք է հառնի նորից եւ հուժկու հարվածի թուրքին, ներսի թուրքին, թրքանման հայերին եւ դավաճան-դահիճներին․․Այսօր Մեղրին, Կապանը, Սյունիքը՝ ամբողջությամբ ելավ մերժելու թուրքին, ներսի թուրքին․․Իսկ սա հենց վերածնունդի ծիծեռնակն է․․Շուտով, շուտով կգա դավաճան-ստահակի վերջը․․․Լեռնեցին մնում է լեռնեցի՝ իր լեռների պես հզոր, կոշտ, արդար եւ ուժեղ․․․ Ու՝ հավերժ․․․
Հ․Գ․ Դավաճան-սրիկա, էն օրն ես ընկնելու, որ շունն անգամ ձեռքիցդ հաց չվերցնի․․․․»,-գրել է Եսայանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով